Մեր մասին

«ՏուրԻնֆո» անվճար ինֆ‎որմացիոն ամսագիրը, որը տպագրվում է 2003թ.-ից, ու պարբերականի ինտերնետային տարբերակը լուսաբանում են Հայաստանում տեղի ունեցող մշակութային իրադարձությունները, ներկայացնում է երկրի տեսարժան և պատմական վայրերը, անդրադառնում տուրիզմին ու նրա զարգացմանը մեր երկրում:

Ամսագիրն իր ձևաչափով, ծավալով և նյութերի բազմազանությամբ մեծ տեղ է գրավում տուրիզմի շուկայում: Պատահական չէ, որ այն կրում է հետևյալ խորագիրը «Հայաստանը քո գրպանում»:

Ամսագիրը տարածվում է դեսպանատներում, հյուպատոսություններում, նախարարություններում, ինչպես նաև հյուրանոցներում, ռեստորաններում, զբոսաշրջության հետ առնչվող կազմակերպություններում, արտասահմանյան գրասենյակների հայաստանյան մասնաճյուղերում, տեղեկատվական և բիզնես կենտրոններում, ավիաընկերություններում և այլն:

Ամսագիր
Մեր կատալոգները
Տեղեկատվություն
Գովազդատուներին
INSIGHT Internet Marketing Company